Без рубрики

Հայոց լեզու

Abraham-Lincoln-1000x670Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

Աբրահամ Լինքոլնը փաստացի «ամերիկյան երազանքի» մարմնացումն էր: Ծնվելով աղքատ գյուղական ընտանիքում՝ նա դեռ վաղ տարիքից ստիպված էր զբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով: Ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով՝ նա հաճախեց դպրոց ընդամենը մեկ տարի, սակայն շարունակեց ինքնուրույն սովորել տառերը և գրքեր կարդալ: Նույն կերպ համառությամբ ու աշխատասիրությամբ, շարունակ ինքնակրթվելով ու իր շուրջը մարդկանց համախմբելով՝ նա կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների քաղաքական դաշտում և դառնալ երկրի նախագահ:

Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեր նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է:

 

 

1. Ի՞նչ իմացար Աբրահամ Լինքոլնի մասին:

Եղել է ԱՄՆ-ի  16-րդ նախագահ։

2. Ո՞ր հատվածն էր ամենակարևորը, ինչո՞ւ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր։


Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները։
Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը։

3. Ըստ նամակի` ինչպիսի հայր էր Լինքոլնը

Խիստ և բարի

Без рубрики

Գործնական քերականություն

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք:

Հատուկ

ԱՄՆ
Արաքս
Դավիթ
Արմեն
Երևան

Հասարակ

Գյուղ
սեր
գայլ
խնձոր
կարոտ
մարդ
խաղալիք
շուն
համայք
ընկեր
խաղաղություն
հեռախոս
մժղուկ
գնդակ
կատու
հրապուրանք

2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղ.յուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցնի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ  քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլ, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր  ու գետեր:

 

3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման  ընկնում էր  — գահավիժում էր  ցած:
Բայց բեդվիններըհիացել էին-  սքանչացել էին:  
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում- դեգերում են  ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից  —անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա-Հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ շիթերից —կաթիլներից  անգամ հողի վրա բոցկլտում են-վառվում են  
խոտի վառ կանաչ —զմրուխտ, կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը-վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրերկտրել-անցնելուորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի- պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

 

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա-կտրվի:

 

4. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

 

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

 

 

Без рубрики

Նախագիծ: Քիմյան և սնունդը

Գաղտնիք չէ, որ կան ուտեստներ և ըմպելիքներ, որոնք վնասակար են մեր օրգանիզմին և պարունակում են վնասակար քիմիական նյութեր: Դրանցից կարող ենք նշել օրինակ՝ գազավորված ըմպելքիները: Նկարագրենք, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ՝ գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո:
Օգտագործելուց 10 րոպե հետո.
Շաքարը, որը պարունակում է գազավորված ըմպելիքի մեկ բաժակում, կարոց է օրգանիզմում իսկական պատերազմի պատճառ դառնալ:
20 րոպե հետո.
Արյան մեջ տեղի է ունենում ինսուլինի կտրուկ բարձրացում։
40 րոպե հետո
Կոֆեինը ամբողջությամբ ներծծվում է արյան մեջ։ Աչքերի բիբերը լայնանում են։ Բարձրանում է արյան ճնշումը, մեծանում է արյան հոսքը։
45 րոպե հետո
Օրգանիզմում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը խթանում է ուղեղի հաճույքի համար պատասխանատու կենտրոնը։ Առաջ է գալիս ռեակցիա, որը նման է հերոինի առաջացրած ռեակցիային։
1 ժամ հետո
Օրթոֆոսֆորական թթուն աղեստամոքսային համակարգում արգելափակում է կալցիումը, մագնեզիումը և ցինկը։ Իսկ դա ծանրաբեռնում է նյութափոխանակությունը։ Կալցիումի ավելցուկը դուրս է գալիս մեզի հետ։
1 ժամ և ավելի հետո
«Բեմ է բարձրանում» ըմպելիքի միզամուղ էֆեկտը։ Օրգանիզմից դուրս են մղվում կալցիումը, ցինկը և մագնեզիումը, որոնք համարվում են ոսկորային հյուսվածքի բաղադրիչ։ Այդ ընթացքում մարդը դառնում է դյուրագրգիռ։ Դուրս է մղվում նաև օրգանիզմում առկա բավական մեծ քանակությամբ ջուր։
Без рубрики

ԴԱՍ 4. ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ. ՔԻՄԻԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ.ԾԱՆՈԹԱՑՈՒՄ.

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 

 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              

Ամրակալ`




Քիմիական ամանեղեն`




Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 



Սպիրտայրոցի կառուցվածքը`

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17

Без рубрики

Դաս 3. Մարմին և նյութ, կենդանի և անկենդան մարմիններ,օրգանական և անօրգանական նյութեր:

Քննարկվող հարցեր՝

Նյութ
Պարզ Բարդ
Մետաղ և ոչ մետաղ անօրգանական(օքսիդ, թթու, հիմք, աղ) և օրգանական

  • Նյութ,մարմին հասկացողություն

Այժմ հայտնի է ավելի քան 25 միլիոն նյութ: Այդ թիվն ավելանում է տարեկան մեկ

միլիոնով:

Աշխատանք խմբերով

Դասարանը բաժանվում է 5 խմբի: Յուրաքանչյուր խումբ լրացնում է աղյուսակները

Մարմիններ Նյութեր
Սեղան, բաժակ, աթոռ, զարդեր. Ապակի, երկաթ, փայտ, գիպս, այլումին.
Պահարան, ամանեղեն, պատուհան. Պլասմաս, կտոր, կավ, մարմար, բրոնզ.
Օրգանական նյութեր Անօրգանական նյութեր
Շաքար, կիտրոնաթթու, քացախ, սպիրտ. Սոդա, մետաղ, արծաթ, ոսկի.
Կենդանի Անկենդան մարմիններ
Բջիջ, բույսեր, կենդանիներ, մարդ. Սեղան, աթոռ, պատուհան, զարդեր.

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

  1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
    Աթոռ (մարմին), փայտ (նյութ) – նստելու համար
    Գրիչ (մարմին), թանաք (նյութ) – գրելու համար
    Քանոն (մարմին), երկաթ (նյութ) – գծելու համար
    Աման (մարմին), ապակի (նյութ) – ուտելու համար
    Հագուստ (մարմին), կտոր (նյութ) – հագնելու համար
  1. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
    Արձան, ամանեղեն, զարդ…
  2. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
  3. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
    Բաժակը մարմին է, ապակին՝ նյութ:
  4. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝ ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
    Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, սեղան, դանակ:
    Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին:
  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա)Ալյումինե լար բ) Երկաթե պատառաքաղ գ) Ռեզինե գնդակ

դ) Ապակե բաժակ ե) Պլասմասե քանոն զ) Փայտե սեղան

7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական` արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ:

Օրգանական – ավազ, փայտ, սառույց, ճարպ, շաքար:
Անօրգանական – արծաթ, բուրդ, ցեմենտ, պողպատ, ցինկ:

Без рубрики

ԴԱՍ 2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲԱՐԱՏՈՐԻԱՈՒՄ.

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք  օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը  փակ  անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2.  Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես  հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից: Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել  ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով  շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը, պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի  մասնակցությամբ:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե  այնուհետև  մշակեք 2–3 %-անոց

նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

  1. Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը  լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի

 

կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Без рубрики

Քիմիա Դաս 1

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտներըՔիմիան դա բնագիտական ուսուցում է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուծվածքը, հատկությունները, տարածվածությունը, և կիրառումը:
  2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեքԿենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, աստղագիտություն, էկոլոգիա, բնապահպանություն, երկրաբանություն:
  3. Ինչ է նյութը և մարմինըՄեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմին: Այն ինչից կազմված են մեզ շրջապատող բոլոր մարմինները կոչվում են նյութեր:
  4. Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը

    Քանոն — փայտ.
    Արձան — տուփ.
    Ամանեղեն — փայտ, ապակի, գիպս, քար, պլասմասա.
    Զարդ — արծաթ, ոսկի.

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

Քիմիա բառը լայն տարածում է ստացել  18-րդ դարում։ Շատ լեզուներում այն ունի միևնույն ձայնարկությունը՝ հնչեղությունը։ Օրինակ անգլերեն – chemistry, ֆրանսերեն – chimie, գերմաներեն – chemie, ռուսերեն –химия։  “Քիմ” և “քեմ” արմատները կան նաև այլ լեզուներում քիմիա գիտության  անվանման մեջ։ Բայց մինչ օրս պարզ չէ թե երբ է առաջացել “քիմիա” բառը և ինչ նշանակություն է այն ունեցել։  “Քիմիա” տերմինը անտիկ հունական գրականության մեջ առաջին անգամ օգտագործել է հույն փիլիսոփա  Զոսիմը 5-րդ դարում և այն ունեցել է նստեցում, լցնում և խառնում նշանակությունը։ Շատ հետազոտողներ ենթադրում են, որ “Քիմիա” տերմինը առաջացել է մ.թ.ա, 5-րդ դարում հունական տիրապետության տակ գտնվող հին Եգիպտոսի անվանումից  Chemi կամ Chumi – , “սևահող” կամ “սևահող երկիր”, այսինքն եգիպտական գիտություն։ Հին հունական լեզվում կան մի շարք բառեր, որոնցից  ևս  կարող էր առաջանալ “Քիմիա” տերմինը։ Այսպես   քիմոս՝ χυμός բառը որը օգտագործվում էր բժշկության  և դեղագործության մեջ  նշանակում է  “հյութ”, իսկ քիմա՝ χύμα բառը նշանակում է “ձուլում” և վերաբերվում է մետաղների հալմանն ու ձուլմանը։ Այսպիսով շարադրվածից երևում է առաջին,  որ “Քիմիա” տերմինի առաջացումը կապված է հելենական Եգիպտոսի և անտիկ  Հունաստանի հետ, որոնց հետ մեծ շփումներ ունեին հայերը, և, երկրորդ, որ  այն այն նշանակել է գիտություն, որը կապված է մետաղների ձուլման, հանքերի շահագործման և տարբեր դեղերի ու թուրմերի պատրաստման հետ։
Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11

Screenshot_20190908-195509-1

1.Կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, աստղագիտություն, էկոլոգիա, բնապահպանություն, երկրաբանություն:

2.Քիմիան դա բնագիտական ուսուցում է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուծվածքը, հատկությունները, տարածվածությունը, և կիրառումը:

3.Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ տեղի ունեցող երևույթները։ Կենսաբանությունը ուսումնասիրում է կյանքի դրսևորումները, կենդանի օրգանիզմների բոլոր ձևերի (վիրուսներից մինչև մարդ) կառուցվածքը, ֆունկցիաները, ծագումը, զարգացումը, տարածվածությունը, կապը միմյանց և շրջակա միջավայրի հետ:

Без рубрики

Մաթեմ բ

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։

20:24=5
180:5=36
Պատ․՝36 տետր։

2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։

20։5=4
4×8=32
Պատ․՝32 օր

3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։]

144։8=18
18×39=702
Պատ․՝702դրամ

 

4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։

5. 6 ձկնորս 6 ձուկը 6 օրում կերան։ Քանի՞ օրում 10 ձկնորսը 10ձուկը կուտեն։ /Բոլորն ուտում են հավասարաչափ/
Պատ.՝ 6օրում

6. Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։

7. 13 վարպետը տունը կառուցեցին 130 օրում։ Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կավարտեն։
130:13=10

Без рубрики

Հայոց լեզու

 

 

              Правила счёта для халифа

Однажды халиф Харун ар-Рашид ехал в процессии, и когда лошадь одного из его воинов пала, он сказал:

— Пусть ему выдадут пятьсот дирхемов.

Яхья ибн Халид указал ему взглядом, что это ошибка. Когда они спешились, ар-Рашид спросил его:

— В чём проявилась моя ошибка, на что ты указал мне взглядом?

Тот ответил:

— Нельзя, чтобы на устах кого-то из правителей было число меньше тысячи.

Ар-Рашид спросил:

— А если произошло так, что нельзя дать тысячу или больше, как сейчас, то как надо сказать?

Он ответил:

— Скажи: «Пусть ему дадут коня», — и ему дадут коня, как обычно, и тебе не нужно будет упоминать презренное.

 

           Խալիֆայական հաշվի կանոններ

Մի անգամ, երբ Խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը երթով անցավ, և երբ ընկավ նրա մարտիկներից մեկի ձին, նա ասաց. «Թող նա հինգ հարյուր դրամ լինի»: Յահյա իբն Խալիդը նրան ասաց, որ սա սխալ էր: Երբ նրանք ապամոնտաժեցին, ար-Ռաշիդը հարցրեց նրան. — Ո՞րն էր իմ սխալը, որն ինձ դրսևորեց, ի՞նչն էիր ինձ ցույց տալիս: Նա պատասխանեց. — Հնարավոր չէ, որ տիրակալներից մեկի շուրթերին հազարը պակաս թվեր էին: Ար-Ռաշիդը հարցրեց. — Եվ եթե դա պատահել է այնպես, որ չկարողանաք հազար կամ ավելին տալ, ինչպես հիմա, ապա ինչպե՞ս պետք է ասեմ: Նա պատասխանեց. — Ասա. «Թող նրան տրվի ձի», և նրանք, ինչպես միշտ, նրան կտան ձի, և հարկ չի լինի նշել այն հուսահատին:

Без рубрики

Քիմիա

  • Նյութ,մարմին հասկացողություն

Այժմ հայտնի է ավելի քան 25 միլիոն նյութ: Այդ թիվն ավելանում է տարեկան մեկ

միլիոնով:

Աշխատանք խմբերով

Դասարանը բաժանվում է 5 խմբի: Յուրաքանչյուր խումբ լրացնում է աղյուսակները

Մարմիններ Նյութեր
Սեղան, բաժակ, աթոռ, զարդեր. Ապակի, երկաթ, փայտ, գիպս, այլումին.
Պահարան, ամանեղեն, պատուհան. Պլասմաս, կտոր, կավ, մարմար, բրոնզ.
Օրգանական նյութեր Անօրգանական նյութեր
Շաքար, կիտրոնաթթու, քացախ, սպիրտ. Սոդա, մետաղ, արծաթ, ոսկի.
Կենդանի Անկենդան մարմիններ
Բջիջ, բույսեր, կենդանիներ, մարդ. Սեղան, աթոռ, պատուհան, զարդեր.