Без рубрики

Հավաքից հավաք ձեռքբերումների ստուգատես

Կոմիտաս

Կոմիտասի կենսագրությունը
Կոմիտասը մտերիմների շրջանում
Աշակերտների հետ

Չարենցյան օրեր

Եղիշե Չարենց
կարդում ենք Չարենց

Աղայանական օրեր

Հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից

Ղազարոս Աղայանի մասին

Իմ Տերյան

Վահան Տերյան մասին

Հայ առասպելներ

Առասպելներ
Հայկ և Բել առասպելի վերլուծություն

Վերլուծություններ

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Օ. Հենրի. «Մոգերի ընծաները»
Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Շատ Չհամարվի
Սիրելու տարիք

Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի


Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Ի. Օրու գործունեությունը

Իսրայել Օրին շարունակում է Ջուղայեցու ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Պատմություն 9

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Երվանդունիներ՝ թագավորական հարստությունը Հայաստանում հիմնվել է մոտ մ.թ.ա. 570 թվականին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մոտ մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

  •  Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա 580-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ Ա Սակավակյացը, որի անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը գիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Ք.ա 570-525 թթ. Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան Ա Երվանդյանը։ Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։ Ք.ա 550 թ. Տիգրան Ա-ն աջակցեց պարսից արքա Կյուոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։Կյուրոս Մեծի դաշնակիցն էր Տիգրան Ա-ն, որի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքքի վրա։

Պատմություն 9

ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական առավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։

Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:

Պատմություն 9

Պետական կառավարման համակարգը

  • Թագավորը և արքունի գործակալությունները

Հայ Արշակունիների թագավորության շրջանում՝ 65-428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գարծակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 000 էր, որ կազմված էր հեելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելագործները միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայնտի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ և այլն: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր արմապետը հետո՝ հայող կաթողիկոսը: