Без рубрики

Կրոնավիրուս

Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։ Վերջին տվյալներով չինական Ուհան քաղաքում հայտնաբերման պահից ի վեր նոր կորոնավիրուսը նվազագույնը 56 մարդու մահվան պատճառ է դարձել։

Без рубрики

Հետաքրքիր փաստեր գազարի մասին

Հետաքրքիր փաստեր գազարի մասին

Գազարը պարունակում է  օրգանիզմի համար շատ կարևոր հանքանյութեր. կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կոբալտ, պղինձ, յոդ, ցինկ, քրոմ, նիկել, ֆտոր և այլն:
Այն պարունակում է նաև կարոտին, որը մարդու օրգանիզմում հայտնվելով՝ վերածվում է Ա վիտամինի: Ընդ որում, եթե գազարն օգտագործում ենք թթվասերի կամ մայոնեզի հետ, ապա վերարտադրված Ա վիտամինն ավելի արդյունավետ է դառնում: Ներկայացնենք նաև մի շարք հետաքրքիր փաստեր գազարի մասին.

1. Գազարն իր հայտնիությամբ աշխարհում երկրորդ բանջարեղենն է

2. Աշխարհի ամենածանր գազարը կշռել է 19 ֆունտ, իսկ ամենաերկարը` 19 ոտնաչափ

3. Անգլիուհիները 1600-ական թվականներին գազարի տերևներն օգտագործում էին իրենց գլխարկները զարդարելու համար` ծաղկի կամ փետուրի փոխարեն

4. Յուրաքանչյուր ամերիկացի տարեկան միջինը 12 ֆունտ գազար է ուտում:

Без рубрики

Օր առագին

Ողջույն, այսօր ես, Անին, Սուսիկը և Մարին  պատրաստելու ենք մեր դասարանի համար ուտեստ։ Մենք որոշեցինք պատրաստել հավի բասկետներ ԿֆՍ-ից։ Ուտեստի համար մեզ պետք է՝ հավ, պակսիմատ, ալյուր, ձու, ձեթ և կծու համեմունքներձ։ Սկզբում հավը պետք է մաքրել կաշիից հետո լվանալ։ Հետո հավը պետք է թաթախել ձզվի մեջ, հետո ալյուրի, իսկ վերջում պակսիմատի մեջ։

Օր երկրորդ

Ողջույն, արդեն երկրորդ օր ուզու   ենք պատրաստել Իտալական խոհանոցի նրբագույն շոկոլադե տորթ ՝ Օրեո։ Այս ուտեսի համար պետք է։

Բաղադրամասեր Խմորի համար՝ ձու — 2 հատ,շաքարավազ — 250 գր,ալյուր — 200 գր,կաթ — 150 մլ,կարագ — 100 գր,ջուր — 200 մլ, կակաոյի փոշի — 50 գր,սոդա — 2 թ/գ,փխրեցուցիչ — 2 թ/գ,

Կրեմի համար ՝ կարագ — 200 գր,շաքարի փոշի — 150 գր,սերուցքային պանիր — 500 գր