Հայոց լեզու 9

Հայոց լեզու 

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճում,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես  ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում ենք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցին, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծվեցին։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

Շողաց- ներկա, եզակի, երրորդ դեմք, չեզոք, ա խոնարհում։

հիշեցի- ներկա, եզակի, առաջին դեմք, չեզոք, ե խոնարհում։

խշշաց-ներկա, եզակի, երրորդ դեմք, չեզոք, ա խոնարհում։

դողաց-ներկա, եզակի, երրորդ դեմք, չեզոք, ա խոնարհում։

փախավ- անցյալ, եզակի, երրորդ դեմք, չեզոք, ե խոնարհում։

Ծածկվեց- ներկա, եզակի, երրորդ դեմք, կրավորական, ե խոնարհում։

Հայոց լեզու 9

Հայոց լեզու 

1. Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի հանկարծ աչքը նրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի…

  1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
    Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
    Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
    Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
    Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
    Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
    Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
    Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
  2.  Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
    1. արարել, ելնել, ծալել, մտածել
    2. խոսել, ասել, գրել, նկարել
    3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
    4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
    5. շրջել, թվարկել, լինել, որոշել
    6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
    7. հիշել, թողնել, նշել, հնչել
    8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
    9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
    10. սկսել, հյուսել, առնել, փորել
Հայոց լեզու 9

Հայոց լեզու

 1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

1Հացի որակի ցուցանիշներ են արտաքին տեսքը, փափուկ միջուկի վիճակը, համը, հոտը, ինչպես նաև խոնավությունը, թթվայնությունը և ծակոտկենությունը:

Նա մերժեց հաց ուտելու հրավերքը՝ գերադասելով փոխարենը մնալ սենյակում և ավելորդ անգամ մարդկանց հետ չշփվել։

2 Հայացք նետեց դեպի Արմինեն, և այդ վայրկյանին, հանդիպելով օրիորդի ծով աչքերին, ն գիտակցեց՝ կյանքը իմաստ ունի։

Նստած սպիտակ ավազին նա նայում էր ալիքներին և հիանում ծովի գեղեցկությամբ։

3 Նկարիչը ձգտում էր ամեն կերպ պատկերել ալեկոծվող ծովի գեղեցկությունը։

Ես նայում էի նրա ալեկոծված դեմքին և մտածում ինչպես հանգստգացնեմ նրա ցավը։

4 Պարզապես մեկ անգամ նրա աչքերի մեջ նայելուց հետո ինձ սկսեց թվալ, որ քարը նետողը նա չի եղել։

Աղջկա քար սիրտը կոտրվեց ապակու պես։

5 Նա հրեց երկաթե դուռը և ներս մտավ։

֊ Երբեմն ես նախանձում եմ կանանց ում անվանել են «երկաթե լեդի» ։

2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) ֊ կարկաչուն
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) ֊ բարձր
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) ֊ բուրավետ
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) ֊ ասֆալտապատ
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) ֊ կահավորված
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) ֊ քարե
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) ֊ կիսավեր
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) ֊ քանդակազարդ
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) ֊ անձրևաբեր
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն) ֊ կաշեպատ

. Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
. Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
 մարտ-ամիս, կռիվ.
կետ-
ձուկ, սեվերական կետ.
խնդիր-
մաթեմատիկական, ընտանեկան.
խորհուրդ-
առաջարկել, մաստ.
քանոն-
գրենական պիտույք, երաժշտական.
ներշնչել-
շնչել, ոգևորել, հավատացնել.
դատարկ-
փուչ, պարապ, անարժեք, անիմաստ, դատարկաձեռն, թեթևամիտ.
խնամի-
ազգական, խնամել..
գլուխ-
մարմնի մի մաս, ստեղծագործության մաս, առաջնորդ.

Ոսկի, իշխան.

. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Հորաքույրս ունի մի մեծ սեփական տուն:-բնակարան.
Քեռիս ամուսնացավ և կազմեց տուն:-ընտանիք.
Մեր տունը չի տեղավորվում իմ տոհմածառի մեջ:-ցեղ.
Մեր տունը ավելի լավն է, քան Ֆրանսիան:-երկիր.
Ես այսօր միայն բանաստեղծության  առաջին տունն եմ սովորել:-քառատող.

Հայոց լեզու 9

Հայոց լեզու

2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
 մարտ —ամիս, կռիվ
կետ-կենդանի կետադրական նսշան
խնդիր-մաթեմատիկական խնդիր, դժվարություն
խորհուրդ-առաջարկ, իմաստ, գաղտնիք
քանոն-գրենական պիտույք, երաժշտական
 գրծիք
ներշնչել-շնչելու ձև, ոգևորել, հավատացնել.
դատարկ-չզբաղեցրած, անիմաստխնամի
գլուխ-մարմնի մաս, ստեղծագործության գլուխ

Ծաղիկ-բույս, սպի
Սիրտ-մարմնի օրգան, զգացմունք
Որդի-զավակ, մտերմական դիմելու միջոց

4. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

5.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

6։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ

4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

7.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Без рубрики, Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1. Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

ցրել-ցրվել

կոտրել-կոտրվել

թրջել-թրջվել

հեռացնել-հեռացվել

հնարել-հնարվել

ներել-ներվել

թխել-թխվել

մաքրել-մաքրվել

սրբել-սրբվել

կարել-կարվել

հավաքել-հավաքվել

սիրել-սիրվել

հուզել-հուզվել

2.Պատժի մասին գրի՛ր և գրածդ վերնագրի՛ր: Բայց նախ հետևյալ առաջադրանքները կատարի՛ր:

Պատիժ բառի հոմանիշները՝ դատապարտություն, պատժապարտություն, դատապարտանք, տույժ, տուժանք, դատաստան,  պատժաչափ, պատուհաս, փորձանք, չարիք, տուգանք։

           Պատիժ 

Պատիժ բառին բոլորս էլ ծանոթ ենք։ Պատիժը լինում է ֆիզիկական և հոգեբանական։

Մանկուց էլ բոլորս պատժվում ենք մեր կատարած չարությունների համար։ Ծնողները պատժում էին մեզ, եթե որևէ չարություն էինք անում։ Մենք հաճախ նեղանում ենք մեր ծնողներից, որովհետև մեզ դուր չի գալիս, երբ մեզ պատժում են։ Սակայն այդ պատիժների շնորհիվ մենք ինչ-որ բան անելուց առաջ մտածում ենք, որ եթե մենք դա անենք պատժի կառժանանանք։

Շատ մարդիկ կան որոնք պատիժ բառն ընկալում են որպես ծեծ։ Ծեծը նրանց համար պատժի միակ տարբերակն է։ Սակայն ինձ թվում է, որ խոսքով պատժելը ավելի արդյունավետ է։ Որովհետև այն պահպանբում է մարդու հիշողության և սրտի մեջ շատ երկար։

2. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):
ի+ա=ե+վ
բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
ի+ավոր=և

Ունևոր, ոսկևորել, գոտևորել, ուղևորվել,
Այգեվետ, ոսկեվազ, ոսկեվառ, ոսկեվազ, դափնեվաճառ, գինեվետ, գինեվաճառ, այցեվճար, հոգեվիճակ,
Եվրոպա, Եվա, Եվգինե, Եվրասիա, եվրոպացի, եվրո, արևմտաեվրոպական,

Без рубрики, Հայոց լեզու 9

Թվական անուն

. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3կմ—արաբական թվանշան, քանակական թվական
641-661տարիներին—ամբողջ թիվ, բացարձակ թվական
652-ին(թվականին)—ամբողջ թիվ, բացարձակ թվական
643-ին(թվականին)—ամբողջ թիվ, բացարձակ թվական
Xդար—դասական թվական, տասներորդ
IV-Vդարեր—չորրորդից հինգերորդ դարերի, դասական թվական
1905-ին—թվականին—բացարձակ թվական
4—արաբական թվանշան, քանակական թվական
6-ական—բաշխական թվական

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

Ինը, տասներկու, իննուսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Без рубрики, Հայոց լեզու 9

Հայոց լեզու 

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։


1. Գիլլիի եղեգնուտներում (շրջելիս-համակատար, Ե-խոնարհման,պարզ) երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ (Լողալով-անորոշ,Ա-խոնարհման,պարզ) շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
(նստած-հարակատար,Ե-խոնարհման, պարզ), ահագին կտուցները հնարավորին չափ (ներս քաշած,հարակատար, Ե-խոնարհման,պարզ) և ծայրերը (հենած-հարակատար, Ե խոնարհման, պարզ)
բլրակի պռնկին։ Չկարողացա (մոտենալ- անորոշ,Ե-խոնարհման,ածանցավոր), ուստի և թխսկանները իրենց բները (թողնելու-անորոշ ,Ե-խոնարհման , ածանցավոր) փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ (սուզվելու-ածանցավոր,Ե-խոնարհման,ածանցավոր) սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
(քշելիս-համակատար, Ե-խոնահում,պարզ) ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի (սուզվել,անորոշ,Ե-խոնարհման, ածանցավոր), գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի (կազմակերպված-հարակատար, Ե-խոնարհման, ածանցավոր) որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3.Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

4։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

5.Դերբայական դարձված

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։
Ու սարսափից քարացած-(հարակատար)թաքստոցներում կծկվելուց — (անորոշ դերբայ, բացառական հոլով) ընդարմացած-(հարակատար) փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած-(հարակատար) բանտարկյալը,
քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու-(ապակատար) փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված-(հարակատար)
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով-(անորոշ դերբայ, գործիական հոլով) չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Без рубрики, Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես – առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Դու – երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Քո – երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
Քեզ – երկրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
Նա – երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Նրան – երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
Մենք – առաջին դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Դուք – երկրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով

Ձեր – երկրորդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով

2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….


Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…

Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…


 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից (Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

Նա – եզակի թիվ, ուղղական հոլով
Այդ – չթեքվող
Սա – եզակի թիվ, ուղղական հոլով

4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Իր – երրորդ դեմք, անձնական դերանուն, սեռական հոլով
Դու – երկրորդ դեմք, անձնական դերանուն, ուղղական հոլով
Ո՞ւր – հարցական դերանուն
Ինչի՞ – հարցական դերանուն
Ես – առաջին դեմք, անձնական դերանուն, եզակի թիվ
Այս – ցուցական դերանուն
Սա – եզակի թիվ, ցուցական դերանուն

 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

Նրանք հրաժարվեցին մեզ հետ մասնակցել երեկոյան հավաքույթին:
Մենք միասին առաջարկեցինք ճամփորդություն դեպի Դիլիջան:
Ինքը խոսելիս տարօրինակ շարժումներ է անում ձեռքերով:
Դուք այնպես եք ներկայացնում, որ մենք հոգնում ենք դասերից:

7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, միևնույն:

Դա պատրաստելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես դուք եք մտածում:
Սա իր աշխատանքն է ամբողջ արձակուրդի ընթացքում կատարված:
Այս մրցույթին մասնակցեց մեր խումբը, սակայն մյուսին կմասնակցի երկրորդը:
Ինչքան էլ նրան փորձում են փակի տակ պահել, միևնույնն է նա փախչում է տանից:

8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Без рубрики, Հայոց լեզու 9

Հայոց լեզու 

Գործնական քերականություն

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ — ձյունաշատ, ձնծաղիկ, ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց — սիրընկեր, զրուցընկեր, սիրընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն — գծանկյուն, ուղղանկյուն, գծուղի

Երգ, պար, խումբ — երգախումբ, պարախումբ, երգուպար

Քաղաք, պետ, գյուղ — քաղաքապետ, գյուղապետ,

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկխղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկխենթուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոցզնգոցկրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոցսղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը
:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտհիվանդոտձյունոտ:

Բառաշարքում ընդգծել որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդգնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդմիջնորդ, ռեկորդ, պակասորդորսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

6․Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

անգույն, երկնագույն,

7․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

Նկարչություն, գրիչ, զարթուցիչ, թափոն, ուսումնարան, քերիչ, վարիչ, բախում, հնչողություն, վազորդ, հանիչ, շարժիչ, մոտեցում, կոշտացում

8Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

հեգնանք, գոռոցի, հնածո, գիրք, արջուկ, իք, գրիչ, թավուտ, բերան, հայրիկ, այգեպան, այգեստան, ուսուցչուհի:

9․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ — կիրճում, հանրապետության մեջ- հանրապետությունում, ամպերի մեջ-ամպերում, գոմի մեջ-գոմում, օվկիանոսի մեջ-օբկիանոսում:
Գագաթի վրա-գագաթին, հողի վրա-հողին, այգիների վրա-այգիին, սեղանի վրա-սեղանին, աստիճանների վրա-անտիճաններին:

10․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն-տան (ա ներքին հոլովում)
վարդ-վարդի (ի հոլովման արտաքին հոլովում)
հայր -հոր (ո հոլովման ներքին հոլովում)
քույր-քրոջ (ոջ հոլովման արտաքին հոլովում)
աշուն-աշնան (ան հոլովման արտաքին հոլովում)
շուն-շան (ա հոլովման ներքին հոլովում)
օր-օրվա (վա հոլովման արտաքին հոլովում)
մայր-մոր (ո հոլովման ներքին հոլովում)

11․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստեհելի, համակրելի, բացատրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ։

12Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանիերկերեսանիերկփողանիեռանդունբրդոտ, գունեղ, թևավոր, ուժեղեռամյա, տասնամյա։

13․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի (հրաշալի) ու ձեռքով չկերտված(անձեռռնակերտ) կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող(երկնասլաց), մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող(կոնանման)զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված(ժայռապատ) գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է(քարածածկ) : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող(ճառագայթաձև) ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ(խոտառատ) արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի(հյուսիս արևելյան) լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ)(գագաթամերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

14․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

15․Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

16․ Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

Без рубрики, Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։

2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական—վիթխարի Ողորկ—հարթ Դժվար—խրթին Բիլ—ծավի Ստերջ—անպտուղ Տամուկ—խոնավ Դրվատել—գովել Դյութիչ—հմայիչ Հավաքել—ժողովել Պարպել—դատարկել։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Ամպոտ—ջինջ Օրինական—ապօրինի Ողորկ—խորդուբորդ Թանձր—նոսր Ուսյալ—տգետ Գագաթ—ստորոտ Անջրի—ջրարբի Երկչոտ—համարձակ Փութաջան—ծույլ Անբասիր—արատավոր


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ