Без рубрики

Ֆիզիկա

Գործնականում յուրաքանչյուր մեքենայում գործում են շփման ուժեր, որը հաղթահարման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք:

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար աշխատանք՝ Aօգ:

Նաև կա լրիվ աշխատանք, որը ի հարկե ավելի մեծ է քան օգտակար աշխատանքը՝ Aլր:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է կազմել կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից՝որին կրճատ անվանում են ՕԳԳ:

Օգտակար աշխատանքը հաշվելու համար, պետք է այն բաժանել տվյալ մեխանիզմով ստացված աշխատանքի վրա:

ՕԳԳ=Օգտակար աշխատանք/լրիվ աշխատանք:

Օգտակար գործունեությունը նշանակում են էտտայով՝­η:

η=Aօգ/Aլր

Ինչքան քիչ է շփման ուժը, և բեռի ծանրության ուժը այնքան ավելի շատ պգտակար աշխատանք է կատարվում:Որ ամբողջ աշխատանքը լինի օգտակար պետք է որ մեխանիզմը լինի անթերի, իսկ դա հնարավոր չէ:

Հաճախ նաև ՕԳԳ-ն արտահայտում են տոկոսներով՝ η=Aօգ/Aլր*100%:

Մեխանիզմների մեջ, ինչքան անգամ շահում ենք ուժի մեջ, այդքան անգամ կրցնում ենք ճանապարհից, և հակառակը:Այս պնդումը կոչվում է մեխանիկայի <<Ոսկե կանոն>>, որի հեղինակն էր Հերոն Ալեքսանդրացին:

Հարցեր առաջադրանքներ

1.  Որ աշխատանքն է կոչվում օգտակար:

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար կոչվում է օգտակար աշխատանք՝ Aօգ:

2. Որ աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:

Լրիվ աշխատանքը դա ընդհանուր մեխանիզմի օգնությամբ կատարված աշխատանքն է, իսկ ծախսված աշխատանքը, անօգուտ աշխատանքն է:

3. Ինչու լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:

Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի միայն մի մասն է, և չի կարող գերազանցել այն, քանի որ գոյություն ունի նաև ծախսված աշխատանքը:

4. Որ մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:

Գործնականում յուրաքանչյուր մեքենայում գործում են շփման ուժեր, որը հաղթահարման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, որը կոչվում է օգտակար գործողության գործակից:

5. Հնարավոր է, որ ՕԳԳ-ն հավասար կամ մեծ լինի 100 -ից:

ՕԳԳ-ն չի կարող հավասար լինել, կամ ավելի մեծ լինել 100%-ց քանի որ, այն ինչպես և լրիվ աշխատանքի մի մասն է, և չի կարող գերազանցել այն կամ հենց 100%-ը լինել՞

6. Ձևակերպեք մեխանիկայի «ոսկի կանոնը»:

Մեխանիզմների մեջ, ինչքան անգամ շահում ենք ուժի մեջ, այդքան անգամ կրցնում ենք ճանապարհից, և հակառակը:Այս պնդումը կոչվում է մեխանիկայի <<Ոսկե կանոն>>, որի հեղինակն էր Հերոն Ալեքսանդրացին:

 Լուծել հետևյալ խնդիրները՝

  • Լծակի օգնությամբ բանվորը բարձրացնում է 150 կգ զանգվածով սալը: Ինչ ուժ է նա կիրառում լծակի 1,8 երկարությամբ երկար բազուկին, իսկ փոքր բազուկը 0,3մ է:

F2=150*9,8=1470

F1/F2=L2/L1

0,3:1,8=0,167

F1=0,167*1470=245

  • 150 Ն կշռով բեռը հավասարաչափ վեր են քաշում, որպես թեք հարթություն ծառայող տախտակի երկայնքով: Տախտակի երկարությունը 180 սմ է, մի ծայրի բարձրությունը գետնից՝ 30սմ, իսկ բեռին կիրառված ուժը՛ որը զուգահեռ է թեք հարթությանը, 40 Ն: Հաշվեք թեք հարթության ՕԳԳ-ն:

A=F*S

Aլր=(150+40)*(180+30)=39900

Aօգ=150*180=27000

η=27000:39900=0,68

0,68*100=68

Оставьте комментарий