Ֆիզիկա 9

Ֆիզիկա

Կազմություն

Ողնաշարավորների աչքերը զույգ են, ունեն նույնատիպ կառուցվածք, տեղավորված են գանգի ակնակապիճներում և կազմված են ակնագնդից ու օժանդակ օրգաններից (ակնաշարժ մկաններ, արցունքագեղձ, կոպեր, աչքի խորշանյաթ)։ Մարդու ակնագնդի տրամագիծը մոտ 24 մմ է։ Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարժող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի ուռուցիկ մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է և կատարում է լուսաբեկիչ դեր։ Ակնագնդի միջին պատյանը անոթաթաղանթն է, հարուստ ակնագունդը սնող արյանանոթներով։ Անոթաթաղանթը աչքի առաջային մասում գոյացնում է ծիածանաթաղանթ՝ լցված աչքի գույնը պայմանավորող պիգմենտային բջիջներով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում բիբն է, որտեղից լույսի ճառագայթները անցնում են ակնագնդի մեջ։ Ծիածանաթաղանթը ունի շրջանաձև և ճառագայթաձև դասավորված մկանախրձեր, որոնք ուժեղ լույսի դեպքում բիբը նեղացնում են, իսկ թույլ լույսի կամ մթության պայմաններում՝ լայնացնում։ Ծիածանաթաղանթի ներսի երեսին գոյություն ունեն թարթիչային մարմիններ, որոնց մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ (տես ակոմոդացիա)։ Ակնագնդի պատի ներքին շերտը ցանցաթաղանթն է, որը կազմված է լուսային գրգիռներն ընկալող մի քանի շերտ նյարդաբջիջներից։ Վերջիններս նման են ցուպիկների և շշիկների։ Ցուպիկներն ընկալում են լույսի ամենաթույլ ճառագայթները (մթնշաղային տեսողություն), իսկ շշիկները՝ միայն վառ լույսի ճառագայթները (ցերեկային տեսողություն) և առարկայի գույնը։ Մարդու աչքում կան 110–125 մլն. ցուպիկներ և 6–7 մլն. շշիկներ։ Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։ Յուրաքանչյուր ակնագնդում, ցանցաթաղանթի ներսի երեսից սկիզբ են առնում 800 հզ.–1 մլն. նյարդաթելեր, որոնք, միանալով միմյանց, կազմում են տեսողական նյարդը։ Վերջինս, մտնելով գանգի խոռոչը, միանում է մյուս աչքից եկող տեսողական նյարդի հետ, կիսախաչվում և կազմում տեսողական ուղին, որը շարունակվում է մինչև տեսողության բարձրագույն նյարդային կենտրոնը՝ գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևը։ Աչքի կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային գոյացություններ են, որոնց ազատ եզրին դասավորված են թարթիչները։ Կոպերի հաստության մեջ կան ճարպագեղձեր, որոնց արտադրած ճարպը դուրս է գալիս եզրից և օծում նրան։ Ակնակապճի վերին դրսի անկյունում տեղակայված է արցունքագեղձը, որի ծորանը բացվում է վերին կոպի տակ։ Արցունքն ակնագունդը լվանալուց հետո մղվում է դեպի աչքի ներսի անկյունը, որտեղից հատուկ անցքերով լցվում է արցունքապարկ, ապա քթարցունքային խողովակով գնում քթի խոռոչ։

Կարճատեսություն

Կարճատեսություն, Միոպիա (հունարեն կկոցել և ափ-աչք), աչքի բեկունակության թերություն, որի հետևանքով կարճատեսությամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն տարամիտման որոշակի աստիճան ունեցող, այսինքն՝ աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները։ Կետը, որից եկող ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, կոչվում է հստակ տեսողության հեռավոր կետ, որի դիրքով էլ որոշվում է կարճատեսության աստիճանը։ Որքան այդ կետը մոտ է աչքին, այնքան մեծ է կարճատեսության աստիճանը, աչքից 1 մ հեռավորության դեպքում այն 1, 0 դիօպտր է (1 դ կամ 1 D), 50 սմ-2, 0 D, 25 սմ-4 D։ Ամենամոտ կետը, որից եկող ճառագայթները 1. ճառագայթների մուտքը աչքի մեջ կարճատեսության դեպքում, 2. երկգոգավոր ապակիներով շտկելուց հետո աչքը կարող է կիզակետել ցանցաթաղանթի վրա՝ աչքի առավելագույն լարման դեպքում, կոչվում է հստակ տեսողության մերձավոր կետ։ Հստակ տեսողության հեռավոր և մերձավոր կետերի միջև ընկած հեռավորությամբ որոշում են կարճատես աչքի հստակ տեսողության սահմանները։ Տարբերում են կարճատեսության 3 աստիճան, թույլ՝ մինչև 3, 0 D, միջին՝ 3, 0-6, 0 D, և ուժեղ՝ 6, 0 D և ավելի։ Ուժեղ կարճատեսությունը պետք է տարբերել չարորակ կարճատեսությունից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգանական փոփոխություններ (արյունազեղումներ, ատրռֆիայի երևույթներ, ցանցաթաղանթի շերտազատում), պատճառ դառնում տեսողության տարբեր աստիճանի կորուստի։ Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում և կապված է գլխավորապես տեսողական երկարատև աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք), հատկապես անբավարար լուսավորվածության և հիգիենային վատ պայմաններում։ Կարճատեսությանը նպաստում են նաև ժառանգական գործոնները և աչքի ակոմոդացիայի թուլացումը։ Ուժեղ կարճատեսության դեպքում Փոփոխություններ են առաջանում նաև աչքի ներքին թաղանթներում։ Կարճատեսությունն ախտորոշվում է հատուկ սարքերի օգնությամբ (ռեֆրակտոմետր) և հատուկ մեթոդներով (սկիասկոպիա) կամ ակնոցի ընտրությամբ, ուղղվում է ցրող երկգոգավոր (բացասական) ապակիներով։ Կանխարգելումը, դասասենյակներում բնականոն լուսավորվածության ապահովում, տեսողական աշխատանքի ռեժիմի պահպանում։

Հեռատեսություն

Հեռատեսություն, հիպերմետրոպիա (< հիպեր…, ju£tpov — չափ և ափ — աչք), աչքի բնականոն բեկունակության շեղում, երբ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են աչքի ցանցաթաղանթի ետևում (F)։ Պատկերներն ստացվում են աղոտ։ Պատճառները աչքի բեկող միջավայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակցիոն հեռատեսություն) կամ աչքի առաջ-ետին առանցքի կարճ լինելը (առանցքային հեռատեսություն)։ Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմբինացիոն հեռատեսություն)։ Հեռատեսությունը հանդիպում է մեծ մասամբ նորածինների մոտ, հետագայում, երեխայի աճմանը զուգընթաց, աչքի խնձորակը որոշ չափով մեծանում է և, որպես կանոն, հեռատեսությունը վերանում։ Հեռատես աչքը, որը վատ է հարմարված ցանցաթաղանթի վրա զուգահեռ ճառագայթների միացման համար, առավել վատ է հավաքում մոտակա առարկաներից եկող ճառագայթները, հետևաբար վատ է տեսնում թե՝ հեռուն, թե՝ մոտիկը, և իրականում «հեռատեսություն» տերմինն այնքան էլ ճիշտ չէ։ Հեռատեսության թույլ արտահայտվածության դեպքում երիտասարդները մշտապես լարելով թարթիչային մկանները, մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ ուժեղանում է նրա բեկող հատկությունը և նպաստում հստակ տեսողությանը։ Տարեց և ծեր մարդկանց մոտ այդ հատկությունը թուլանում է և զարգանում, այսպես կոչված, ծերունական հեռատեսություն (պրեսբիոպիա), որի դեպքում մարդը դիտվող առարկան (գիրք, թերթ են) ձգտում է հեռացնել աչքից։ Հեռատեսության ժամանակ կարող են առաջանալ գլխացավեր, մանկական տարիքում՝ զուգամետ շլություն։ Տեսողությունը շտկվում է ուռուցիկ ապակիներով (կոնվեքսներով)։ Ընտրվում են այնպիսի ապակիներ, որոնք ուժեղացնում են աչքի բեկող ուժը, ճառագայթների կիզակետը փոխադրում ցանցաթաղանթի վրա և ապահովում առավել հստակ տեսողություն։

Оставьте комментарий