Ճամբարային գործունեություն

Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ-ի նախագիծ

Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ-ի նախագիծ Բովանդակություն Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ-ի շրջանակներում ես և Անահիտ Ալեքսանյանը ուսումնասիրում ենք Չինական թեյի աշխարհը։
Բացահայտում թեյերի նուրբ նրբությունները, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է յուրահատուկ համային փորձ: Պատրաստաստելով կավից, չինական թեյի հավաքածուները Ձմեռային ազգագրական փառատոնին միախառնում ենք ավանդույթն ու արվեստը:

Նախագի Թեյը Չինաստանում դասվում է «ամենօրյա օգտագործման յոթ իրերի» թվին՝ փայտի, բրնձի, կարագի, աղի, սոյայի հյութի և քացախի հետ։ Թեյի չինական մշակույթը տարբերվում է եվրոպական, բրիտանական և ճապոնական մշակույթներից ինչպես պատրաստման եղանակով, այնպես էլթեյախմության առիթներով։ Չինաստանում թեյ են խմում ինչպես ամենօրյա իրավիճակներում, այնպես էլ ծիսակարգային և պաշտոնական արարողությունների ժամանակ։


Ընտանեկան թեյախմությունն այսօր ավելի շուտ դառնում է ավանդույթի տուրք և որևէ տոնի առթիվ ընտանիքի միասնականությունը նշելու առիթ։ Միևնույն ժամանակ, թեյը (հիմնականումկանաչ), պատրաստվում է մեծ թեյնիկում (ճենապակե կամ կավե), միանգամից ամբողջ ընտանիքի համար, լցվում է բաժակների կամ պնակների մեջ, որից էլ ըմպում են։ Ինչպե՞ս են թեյ պատրաստում Չինաստանում Չինաստանում գոյություն ունեն թեյ թրմելու մի քանի մեթոդներ կախված թեյախմության պայմաններից, մասնակիցների թվից և թեյի պատրաստման տարբեր տեսակներից։ Օրինակ, կանաչ թեյն ավելի նուրբ է, քան սև թեյը, այդ պատճառով էլ դրա համար օգտագործվում է ոչ շատ տաք թեյ։
Թեյի պատրաստում չաոու բաժակում (茶甌 [茶瓯)
Գայվան (蓋碗/盖碗, բառացի«կափարիչով ափսե»), անվանում են նաև 蓋杯 (գայ բեյ- «կափարիչով բաժակ» կամ ) 焗盅 (ցյու չժուն- «շոգի պահպանման տարա»)։ «Գայվան» բառը տարայի ժամանակակից անվանումն է։ Այս մեթոդը փոխառված է Չաուշան ազգից, ովքեր այդ տարան անվանում են «չաոու» (茶甌 [茶瓯): Չաոուն բաժակից, կափարիչից և պնակից կազմված սպասք է, այն կարելի է օգտագործել կամ ինքնուրույն, կամ էլ թեյի բաժակների համադրությամբ։ Չաոուի մեջ թեյը պատրաստվում է, երբ պետք է փորձել թեյն, օրինակ, գնելիս։ Այդ դեպքերում անհրաժեշտ է պահպանել թեյի չեզոք համը, անհրաժեշտ է նաև հնարավորություն ունենալ դիտելու թեյի տերևներն ու զգալ դրանց բույրը։ Թեյի այս պատրաստման ձևն օգտագործվում է նաև ամենօրյա թեյախմության համար, չնայած այն կարելի է նաև օգտագործել որոշ պաշտոնական իրադարձությունների ժամանակ։ Չաոուի մեջ կարելի է պատրաստել ցանկացած թեյ, սակայն առավել համապատասխանում են թույլ ֆերմենտավորված թեյի տեսակները։
Թեյը պատրաստելու համար պետք է.
• Եռացնել թեյը կամ տաքացնել այն թեյի պատրաստման համար անհրաժեշտ ջերմաստիճանի։
• Տաքացնել չաոուն եռացրած ջրով։
• Լցնել թեյի տերևները չաոուի մեջ։
• Ողողել թեյի տերևները և անմիջապես թափել թեյը։
• Ջուրը լցնել բաժակի 2/3 մասով։
• Սպասել 30 վայրկյան, լցնել թեյը։
• Մատուցել թեյը։

Բովանդակություն
Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ-ի շրջանակներում ուսումնասիրում ենք Չինական թեյի աշխարհը։
Բացահայտում թեյերի նուրբ նրբությունները, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է յուրահատուկ համային փորձ:
Պատրաստաստելով կավից, չինական թեյի հավաքածուները Ձմեռային ազգագրական փառատոնին միախառնում ենք ավանդույթն ու արվեստը:
Նպատակ
Մասնակցություն Ձմեռային ազգագրական փառատոն 2024թ․ նախագիծին

Լուսաբանումը՝ Իմ բլոգում, Քանդակի բլոգում, փառատոնի համակարգողի բլոգում:
Նյութ՝
Սև Կավ
Անգոբ
Վրձին

Оставьте комментарий